«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտային առաջարկել է հենց ինքը՝ 21 հազար եվրո տուգանք վճարել ակումբի երկրպագուների շարժումներից մեկի ներկայացուցիչների նկատմամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Չավի Էսպինոսան։
Այս տուգանքը կիրառվել է «Բարսելոնայի» երկրպագուների նկատմամբ՝ նրանց թույլ տված խախտումների պատճառով։
Կատալոնական ակումբը նախապես խնդրել էր երկրպագուների խմբին տուգանք վճարել, սակայն նրանք մերժել են ու բողոքել։ Պահանջվող գումարը վճարելուց հրաժարվելուց հետո ակումբի ղեկավարությունը արգելել է այս երկրպագուներին այցելել Օլիմպիական մարզադաշտի հատուկ տրիբունա։