«Լիվերպուլի» հենակետային կիսապաշտպան Ստեֆան Բայչետիչը ընթացիկ մրցաշրջանը կավարտի Իսպանիայում։ «Լաս Պալմասը» հայտարարել է 20-ամյա իսպանացու վարձակալության մասին։
Բայչետիչը մրցաշրջանի առաջին կեսը վարձավճարով անցկացրեց «Զալցբուրգում»՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 19 հանդիպում։
Բայչետիչի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։