ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումների ժամանակացույցը։
Ուրբաթ օրը՝ հունվարի 31-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Նիոնում, տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը, որտեղ հայտնի դարձավ փլեյ-օֆֆի խաղացանկը։
Այսպիսով, երեքշաբթի օրը՝ փետրվարի 11-ին, «Բրեստը» կընդունի ՊՍԺ-ին (Երևանի ժամանակով 21:45-ին), «Յուվենտուսը» կհյուրընկալի ՊՍՎ-ին (00:00), «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին» (23:00), իսկ «Սպորտինգը»՝ Դորտմունդի «Բորուսիային» (00:00):
Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 12-ին, «Կլուբ Բրյուգեն» կընդունի «Ատալանտային» (Երևանի ժամանակով 21:45), «Մոնակոն»՝ «Բենֆիկային» (00:00), «Սելթիկը»՝ «Բավարիային» (00:00), «Ֆեյենորդը»՝ «Միլանին» (00:00):
Պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին և 19-ին՝ «Միլան» – «Ֆեյենորդ» (18-րդ՝ Երևանի ժամանակով 21:45-ին), «Ատալանտա» – «Կլուբ Բրյուգե» (18-րդ՝ 00:00), «Բավարիա» – «Սելթիկ» (18-րդ՝ 00:00-ին), «Բենֆիկա» – «Մոնակո» (18-րդ՝ 00:00), «Բորուսիա» – «Սպորտինգ» (19-րդ՝ Երևանի ժամանակով 21:45-ին), ՊՍԺ – «Բրեստ» (19-րդ՝ 00:00), ՊՍՎ – «Յուվենտուս» (19-րդ՝ 23:00), «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» (19-րդ ժամը 00:00-ին):