«Պորտուի» կիսապաշտպան Գալենոն կարիերան կշարունակի «Ալ Ահլիում»: Այս մասին հայտնում է սաուդյան ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա բրազիլացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերային գումարը կազմել է 50 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Գալենոն ակումբի կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։