«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ։
Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքով՝ իսպանացու համար պայքարում է «Մոնցան», որը պայքարում է Ա Սերիայում մնալու համար։
Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում ութ հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ «Մոնցան» 22 տուրից հետո 13 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։