«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» կարող է հետաձգվել

«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» կարող է հետաձգվել մինչև հաջորդ մրցաշրջան։ Ի սկզբանե նախատեսված էր, որ «Բլաուգրանան» կկարողանա վերադառնալ իրենց հարազատ մարզադաշտ ընթացիկ մրցաշրջանի երկրորդ կեսին, սակայն վերակառուցումը դեռ ավարտված չէ։

Լրագրող Ֆերան Մարտինեսի խոսքով՝ քաղաքային խորհուրդը «Բարսելոնային» թույլ է տվել շարունակել ելույթները «Մոնջյուիկում» մինչև մրցաշրջանի ավարտը։ Այնուամենայնիվ, ակումբը դեռ հույս ունի ավելի շուտ վերադառնալ «Կամպ Նոու»։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝