ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման խոսել է իր ապագայի մասին՝ նշելով, որ ցանկանում է մնալ փարիզյան ակումբում։
«Այո, ես հույս ունեմ մնալ այստեղ և շարունակել այն, ինչ սկսել եմ։ Սա իմ տունն է։ Ես ինձ շատ-շատ լավ եմ զգում այստեղ։ Հուսով եմ, որ կշարունակեմ լավ աշխատանքը Փարիզում», – Դոննարումայի խոսքերը մեջբերում է ֆրանսիական Le Parisien-ը։
Հիշեցնենք, որ իտալացի դարպասապահը ՊՍԺ-ին ազատ գործակալի կարգավիճակով միացել էր 2021 թվականի ամռանը՝ հեռանալով «Միլանից»։ Դոննարումայի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։