Բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն արդեն մեկնել է Իսպանիա՝ միանալու իր նոր ակումբին՝ «Ժիրոնային»։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, տրանսֆերը լինելու է վարձակալություն՝ առանց գնման իրավունքի։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կբաժանվի «Յուվենտուսի» և «Ժիրոնայի» միջև։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը այս մրցաշրջանում չի խաղում «Յուվենտուսում»։ Բրազիլացու պայմանագիրը թուրինյան թիմի հետ նախատեսված է ևս մեկուկես տարով։ Ֆուտբոլիստը 28 տարեկան է, նախորդ մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել է «Ֆիորենտինայում», իսկ ամռանը վերադարձել է Թուրին։