«Գալաթասարայը» բանակցություններ է վարում «Միլանի» 32-ամյա հարձակվող Ալվարո Մորատային ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցություններ են վարում հնարավորինս շուտ գործարքի շուրջ և մտադիր են դա անել մոտակա ժամերին։
Մորատան իտալական գրանդ է տեղափոխվել նախորդ ամառ Մադրիդի «Ատլետիկոյից»։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։