Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է վինգեր Ռոդրիգոյի նկատմամբ Սաուդյան Արաբիայի հետաքրքրության մասին։
«Ռոդրիգո՞ն Սաուդյան Արաբիա. Իմ ֆուտբոլիստները այստեղ շատ երջանիկ են և ցանկանում են պատմություն կերտել։ Ես դա ասել եմ Վինիի մասին, կրկնում եմ Ռոդրիգոյի մասին»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Հիլալը» Ռոդրիգոյի համար Մադրիդի «Ռեալին» առաջարկել է 300 միլիոն եվրո։
24-ամյա բրազիլացու պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։