«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է պորտուգալացի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Կրիշտիանուն գոլ խփելու մեքենա է: Նա իսկական ռոբոտ է։ Ռոնալդուն շարունակում է աշխատել, նա ցանկանում է ամեն օր կատարելագործվել։ Նա օրինակ է երիտասարդների համար»,- լեհ դարպասապահի խոսքերն է մեջբերում Football__Tweet-ը։
Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն անցկացրել է 17 հանդիպում։ Պորտուգալացին խփել է 15 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Ռոնալդուի և Ալ-Նասրի միջև գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի վերջը: