Կևին դե Բրույնեն կողմնորոշվել է իր ապագայի հարցում

Բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին», կողմնորոշվել է իր ապագայի հարցում։ Ինչպես հայտնում է deadlinedaylive-ը, կիսապաշտպանը որոշել է կարիերան շարունակել անգլիական բարձրակարգ ակումբում։

Դե Բրույնեն մտադիր է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ 33-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Դե Բրույնեն Պրեմիեր լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։