Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ով խփեց իր 921-րդ գոլը կարիերայում՝ օգնելով «Ալ-Նասրին» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթել «Ալ-Ռաեդին», դարձել է ռեկորդի հեղինակ։
Ինչպես հայտնում է Goal-ը՝ Marca-ին հղումով, լեգենդար պորտուգալացին դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով ակումբային մակարդակում հասել է 700 հաղթանակի նշագծին։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն, ով փետրվարի 5-ին դառնում է 40 տարեկան, հաղթել է «Սպորտինգի» կազմում 13, «Մանչեսթեր Յունայթեդի»՝ 214, «Ռեալի»՝ 316, «Յուվենտուսի»՝ 91, «Ալ-Նասրի» հետ՝ 66 խաղում։