«Յուվենտուսը» ցանկանում է բաժանվել կիսապաշտպան Արթուր Մելոյից մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը: Բրազիլացին պետք չէ թուրինյան ակումբին, սակայն նրան վաճառելը չափազանց դժվար է՝ բարձր աշխատավարձի պատճառով։
Օրերս հայտնի դարձավ, որ կիսապաշտպանով հետաքրքրված է բրազիլական «Սանթոսը»։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 28-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում ներգրավված է նաև «Ժիրոնան»։ Կատալոնացիները պատրաստ են վարձակալել խաղացողին և վճարել նրա ներկայիս աշխատավարձի ավելի մեծ մասը, քան իրենց բրազիլացի մրցակիցները:
Արթուր Մելոն այս մրցաշրջանում չի ընդգրկվել «Յուվենտուսի» հայտացուցակում։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը, Transfermarkt պորտալի փորձագետների կարծիքով, կազմում է 5 միլիոն եվրո։