«Բարսելոնան» ցանկանում է պաշտպանել 17-ամյա Լամին Յամալին «աստղային տենդից»։ Ինչպես հայտնում է Catalunya Radio-ն, Բարսելոնան սկսել է նկատել Յամալի վարքագծի որոշ փոփոխություններ։
Նա վերջերս անտեսում էր իր հետ լուսանկարվել ցանկացող երեխաներին, հրաժարվում է հարցազրույցներ տալ հանդիպումներից հետո և բացահայտ դժգոհություն է հայտնում, երբ իրեն փոխարինում են։
Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է տասը գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Սպասվում է, որ շուտով նա նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքի կատալոնական գրանդի հետ՝ աշխատավարձի զգալի բարձրացմամբ։