«Չելսին» դիտարկում էր «Ասթոն Վիլայից» Ջոն Դյուրանին ձեռք բերելու տարբերակը: Սակայն լուրեր են տարածվել, որ 21-ամյա ֆուտբոլիստը շուտով կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»:
Տրանսֆերային արժեքը գնահատվում է 77 միլիոն եվրո և կարող է հասնել 90 միլիոն եվրոյի, եթե ակտիվացվեն բոնուսները:
Պետք է նշել, որ լոնդոնցիները ոգևորված չէին կոլումբիացու բնավորությամբ և խառնվածքով, ինչի պատճառով էլ նրան բացառեցին տրանսֆերային ցուցակից։
Այս մրցաշրջանում Ջոն Դյուրանը «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ: