Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մատիս Թելը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: 19-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ մյունխենյան ակումբից՝ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով։
Բունդեսլիգայի գրանդն արդեն բանավոր համաձայնություն է տվել «Թոթենհեմին», որը պատրաստ է տրանսֆերի համար վճարել 60 միլիոն եվրո։ Մինչդեռ, ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է «Թոթենհեմի» ձեռքից տանել հարձակվողին։
Հինգշաբթի օրը «կարմիր սատանաների» ներկայացուցիչները բանակցություններ են վարել հեռանկարային խաղացողի գործակալի հետ։ Ըստ առկա տեղեկությունների՝ մանկունիանցիները հույս ունեն վարձակալականգործարք կնքել: Transfermarkt-ի փորձագետները Մատիս Թելի արժեքը գնահատում են 30 միլիոն եվրո։