«Ալ-Նասրի» նախկին մարզիչ Լուիս Կաստրոն խոսել է այն մասին, թե ինչ հարաբերություններ է ունեցել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ով շարունակում է հանդես գալ սաուդյան թիմում։
«Դա հիանալի հարաբերություն էր երկու մարդկանց միջև, ովքեր մեծ հարգանք ունեն միմյանց նկատմամբ: Ինձ շատ դուր եկավ նրա հետ աշխատելը: Նա հարգալից, զգայուն և վճռական անձնավորություն է։ Այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հարգանքը, քաջությունը և նվիրվածությունը միշտ եղել են Կրիշտիանուի կողքին», – ասել է Կաստրոն։
Հիշեցնենք, որ Կաստրոն գլխավորել է «Ալ-Նասրը» 2023/24 մրցաշրջանում և թիմին հասցրեց հաղթանակ Արաբական Չեմպիոնների Լիգայում։