Ինչպես հայտնում է Reuters-ը, Այսօր կյանալիք Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 8-րդ տուրի «Լիլ» — «Ֆեյենորդ» հանդիպմանը հյուրերի երկրպագուներին արգելվել է մուտքը քաղաք՝ կապված հնարավոր բախումների վտանգի հետ։
Ֆրանսիայի Պետխորհուրդը հաստատել է երկրի ՆԳՆ-ի որոշումը՝ չնայած «Ֆեյենորդի» բողոքարկմանը։ Հոլանդական ակումբը հայտարարել է, որ հիասթափված է դատարանի որոշումից՝ չնայած ակումբի ջանքերին և անվտանգության մանրամասն ծրագրի ներկայացմանը, որը թույլ կտար 2000 երկրպագուների ապահով մեկնել Լիլ։