«Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը կարող է լքել Մառախլապատ Ալբիոնը և տեղափոխվել Գերմանիա։
Ֆուտբոլիստի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լևերկուզենի «Բայերը», ինչպես հայտնում է ինսայդեր Մարկ ՄակԱդամը։ Կողմերը ներկայումս բանակցություններ են վարում Ֆերգյուսոնի հնարավոր տեղափոխության շուրջ:
Իռլանդացի հարձակվողի պայմանագիրը ճայերի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա հարձակվողը անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Transfermarkt-ը Էվանի շուկայական արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: