Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ ցանկանում է հնարավորինս երկար աշխատել Մադրիդի «Ռեալում»։
«Կարծում եմ՝ այդպես է, դրանում կասկած չկա։ Ե՛վ ես, և՛ ակումբը ցանկանում ենք հնարավորինս երկար համագործակցել։ Եթե ինչ-որ արտասովոր բան լինի, կարող են փոփոխություններ լինել, ինչպես սովորաբար լինում է ֆուտբոլում:
Բայց այս պահին մեզ մոտ ամեն ինչ կարգին է, վստահություն կա իմ և ակումբի միջև։ Բայց մենք մտածում ենք ոչ թե հաջորդ տարվա մասին, այլ այն մասին, թե ինչպես լավ մրցաշրջան անցկացնել։
Մենք լավ ենք գործում՝ չնայած դժվարություններին։ Շատերը մոռանում են, որ մենք կորցրել ենք մի քանի խաղացողների: Սակայն այս մրցաշրջանում մենք մեզ վստահ ենք զգում, ինչպես նախորդ տարիներին»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը Չեմպիոնների լիգայի «Բրեստի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։