Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է ակումբի առաջիկա խաղերի մասին։
«Շատ պետք չէ շտապել։ Առջևում դեռ շատ խաղեր կան։ Օրինակ՝ շուտով դերբի է լինելու։ Սուպերգավաթը հարված էր մեզ համար, բայց մենք լավ արձագանքեցինք։ Վաղը կհաղթենք, հետո «Էսպանյոլի» դեմ ենք։ Հետո դերբի․․.
Ամեն խաղում պետք է ապացուցենք մեր մեծությունը», ասել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահը։