Ֆիլ Ֆոդենը պատասխանել է այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը պատասխանել է այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին:

«Ես ոչ մի նոր բան չեմ փնտրում: Ես այստեղ եմ շատ փոքր տարիքից և այստեղ ինձ հարմարավետ եմ զգում: Այս պահին ես ինձ այլ թիմում չեմ տեսնում: Երբեք չգիտես, թե ինչ է սպասվում ապագայում, բայց ես այստեղ հիանալի եմ գործում այս պահին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ Ֆոդենը Քաղաքացիների ակադեմիայի արտադրանք է։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» 27 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա շուկայական արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։