«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ժոաու Գոմեշը գրավել է անգլիական Պրեմիեր լիգայի գրանդներից մեկի ուշադրությունը։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Մերսիսայդցիները կարող են խաղացողին ձեռք բերելու փորձ անել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Ձմռանը գործարքը քիչ հավանական է թվում: Գոմեշի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Գայլերի» հետ ավարտվում է 2028 թվականին։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։