Քրիստիան Պուլիշիչը՝ Սերժիո Կոնսեյսաոյի մասին

Իտալական «Միլանի» թիմը մրցաշրջանի ընթացքում մարզիչներ փոխեց։ Պաուլո Ֆոնսեկայի տեղը զբաղեցրեց Սերժիո Կոնսեյսաոն։

«Միլանի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարծում է, որ Կոնսեյսաոյին հաջողվել է փոխել թիմը: Նախ, նա ասաց, որ նոր մարզիչը թիմում մի փոքր այլ ոգի է ներշնչել, ինչի արդյունքում մի քանի դիտարժան վերադարձով հաղթանակներ են գրանցել, այդ թվում՝ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչը։

«Ինչպես նախկինում ասել եմ, վերջին մեկ ամսվա ընթացքում թիմի վերաբերմունքը և ոգին փոխվել է. Սկսեցինք պայքարել մինչև վերջ, բայց կարծում եմ, որ հիմնական փոփոխությունները կկատարվեն ավելի ուշ»,- ասել է Պուլիշիչը։ Ամերիկացի կիսապաշտպանը թիմում հանդես է գալիս 2023 թվականից։