«Միլանի» նախկին խաղացող Ալեսանդրո Կոստակուրտան կարծում է, որ ակումբի խաղն այս մրցաշրջանում անկայուն է եղել: Նրա խոսքով՝ «Միլանը» դարձել է թիմ, որը կարող է հաղթել ցանկացածին, ինչպես նաև պարտվել ցանկացածին։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Միլանը» հաղթեց «Ռեալին» Չեմպիոնների լիգայում, իսկ սեփական դաշտում պարտվել է կարգով ավելի ցածր թիմերի։
«Միլանը» անհատականության վրա կառուցված թիմ է, բայց չունի կայունություն, որն սկզբունքորեն կարևոր է արդյունքների հետևողականության համար: Այսօրվա «Միլանը» կարող է պարտվել ցանկացածին, բայց նաև հաղթել ցանկացածին: Շատ դժվար է փոխել մտածելակերպը», – ասել է Կոստակուրտան: