Միլանի «Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Վալտեր Զենգան գովել է «Միլանի» պորտուգալացի մարզիչ Սերժիո Կոնսեյսաոյին։
«Նա մեկ ամիս առաջ ստանձնեց ակումբը և անմիջապես մեծ աղմուկ բարձրացրեց՝ դրանով նվաճելով Իտալիայի Սուպերգավաթը։ Իսկ ընդհանրապես, «Միլանի» խաղն ակնհայտորեն ավելի կամային է դարձել։
Կոնսեյսաոն շատ ուժեղ բնավորություն ունի՝ լիովին հակառակ Ֆոնսեկայի կերպարին, ով նախկինում աշխատել է այնտեղ»,- ասել է Վալտեր Զենգան։
Հիշեցնենք, որ «Միլանը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է յոթերորդ տեղը։ Ակումբը վերջին անգամ չեմպիոն է դարձել 2022 թվականին։