Մատիս Թելը հունվարին որոշել է հեռանալ «Բավարիայից»:
Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբը և խաղացողը կքննարկեն տրանսֆերային շուկայում բոլոր տարբերակները: «Չելսին» հունվարի սկզբին հարցում է կատարել Տելին ձեռք բերելու համար, սակայն մի քանի այլ ակումբներ ևս հետաքրքրված են 19-ամյա հարձակվողին ձեռք բերելու հարցում։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Թելն անցկացրել է 8 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։