Հայտնի է, թե որքան գումար կվճարի «Մանչեսթեր Յունայթեդը» Պատրիկ Դորգուի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցությունները Պատրիկ Դորգուի տրանսֆերի շուրջ։
Մանկունյանական ակումբը 20-ամյա պաշտպանի համար առաջարկը կավելացնի մինչև 36-37 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։

Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ «Լեչչեն» մոտ է խաղացողի տրանսֆերը հաստատելուն։

Պաշտպանն ու «Մանչեսթեր Յունայթեդը» նախապես պայմանավորվել էին անձնական պայմանագրի շուրջ։

Պատրիկ Դորգուն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։