«Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է ֆինանսական կանոնների 115 խախտման մեջ։ Գործը քննվել է, սակայն դատավճիռ դեռ չկա: Ֆուտբոլային ֆինանսների փորձագետ Ռոբ Ուիլսոնը մեկնաբանել է դեպքը։
«Չեմ սպասում, որ «Մանչեսթեր Սիթին» դուրս կմնա Պրեմիեր լիգայից։ Կարծում եմ՝ միավորների էական նվազեցում կլինի։ Երբ նրանք վերևում էին, ես ասացի, որ նրանցից 50 միավորով կհանվի: Հիմա կարծում եմ՝ 20-ից 40 միավոր կհանեն։
Կարող է նաև արգելք լինել ամառային տրանսֆերների համար»,- ասել է Ուիլսոնը Slingo-ին։ «Մանչեսթեր Սիթին» այս պահին զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։