🎥 «Նոան» հայտարարել է խոշոր տրանսֆերի մասին

«Նոա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հրապարակում է կատարել նոր ձեռքբերման մասին։
«Պորտուգալիայի բարձրագույն լիգայից «Նոայի» կազմը վարձակալական հիմունքներով համալրել է պորտուգալացի աջ եզրային վինգեր Բրունո Ալմեյդան։
28-ամյա վինգերը հանդես է եկել պորտուգալական ակումբներում։
2023/24 մրցաշրջանում «Սանտա Կլարայի» կազմում հռչակվել է Պորտուգալիայի 2-րդ լիգայի չեմպիոն՝ 32 խաղում դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Բրունո Ալմեյդան Պորտուգալիայի բարձրագույն լիգայում անցկացրել է 29 հանդիպում դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ», ասվում է ակումբի մամուլի ծառայության արված հայտարարության մեջ։