Ալեխանդրո Բալդե․ «Նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն կիսվել է իր թիմակից Լամին Յամալի խաղի մասին մեկնաբանությունով։ 4

«Լամինը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, նա կդառնա աշխարհի լավագույնը։ Նա սովորելու և կատարելագործելու շատ բան ունի: Նա պետք է շարունակի նույն ոգով»,- Բալդեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Այս մրցաշրջանում 17-ամյա Յամալը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 27 հանդիպման, դարձել 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 180 միլիոն եվրո:

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի ութերորդ տուրի շրջանակներում վաղը՝ հունվարի 29-ին, «Բարսելոնան» սեփական դաշտում կխաղա «Ատալանտայի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: