Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է քննարկել թիմի Վինիսիուս Ժունիորին վաճառելու տարբերակը այն դեպքում, եթե բրազիլացին ցանկանա հեռանալ: Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը ոչ մի այլ դեպքում մտադիր չէ պատասխանել խաղացողի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներին։ Նշվում է, որ, չնայած ֆինանսական ռեկորդյաին առաջարկին «սերուցքայինները» չեն ցանկանում բաժանվել իրենց աստղային հարձակվողից։
Ավելի վաղ նշվում էր, որ «Ալ-Ահլին» մտադիր է ռեկորդային՝ 350 միլիոն եվրո առաջարկել Վինիսիուսի տրանսֆերի համար։