Բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ Այս մասին հայտնում են իտալական պարբերականները։
«Ռոման» քննարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» 32-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը, քանի որ Լեանդրո Պարեդեսը կարող է տեղափոխվել «Բոկա Խունիորս»:
Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն Պրեմիեր լիգայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ՝ խաղադաշտում անցկացնելով միջինը 59 րոպե։