«Ատալանտան» լուրջ կորուստով կմոտենա «Բարսելոնայի» դեմ խաղին

Ադեմոլա Լուկմանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ խաղը։ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի եզրափակիչ տուրի հանդիպումը կկայանա վաղը Իսպանիայում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ատալանտայի» եզրային հարձակվողը չի մասնակցի Ա Սերիայի առաջիկա հանդիպումներին։

Այս մրցաշրջանում Լուկմանը ակումբի կազմում անցկացրել է 27 խաղ բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։