Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը խոսել է իր թիմակցի՝ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։
«Մբապպեն ֆանտաստիկ է հարմարվել։ Նա շատ գոլեր է խփում։ Արդյո՞ք նա ամենալավն է աշխարհում: Դա կիմանանք մրցաշրջանի վերջում, քանի որ հավաքական հաջողությունը մեծ ազդեցություն ունի։ Սա կարևոր կետ է։ Նա լավագույն եռյակում է։
Մբապպեն առաջատար է հանդերձարանում: Նա լավագույններից մեկն է աշխարհում, եթե ոչ լավագույնը: Կիլիանը ֆանտաստիկ մարդ է,- Կարվախալի խոսքերն է մեջբերում AS-ը։
Այս մրցաշրջանում Կիլիան Մբապպեն անցկացրել է 31 հանդիպում, խփել 21 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։