Մարիո Բալոտելլին մոտ է «Ջենոայից» հեռանալուն

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելլին մոտ է «Ջենոայից» հեռանալուն։

«Ջենոայի» մարզական տնօրեն Մարկո Օտտոլինին հայտնել է, որ իտալական ակումբը աշխատում է 34-ամյա հարձակվողին այլ թիմ ուղարկելու ուղղությամբ:

«Մարիոն ավելի քիչ առաջնահերթ տարբերակ է դարձել հանդիպումների համար կազմ ընտրելիս: Բայց նա ցանկանում է ավելի շատ խաղալ: Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին մենք կփորձենք գտնել լուծում, որը հարմար կլինի բոլորին։

Մենք փորձում ենք գտնել մի վայր, որտեղ նա կարող է խաղալ: Նա այժմ ոչ մի րոպե չի ստանում «Ջենովայում», ուստի մենք կարծում ենք, որ լավագույն լուծումը թիմ գտնելն է, որտեղ նա կկարողանա խաղալ»,- ասել է Օտտոլինին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Բալոտելլին հոկտեմբերի վերջին միացավ «Ջենոային» ազատ գործակալի կարգավիճակով և մասնակցեց Ա Սերիայի վեց հանդիպման՝ ընդհանուր առմամբ 56 րոպե անցկացնելով խաղադաշտում: