«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Վալյադոլիդի» կենտրոնական պաշտպան Ջումա Բայի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ինչպես հայտնում է Transfermarkt պորտալը, «Քաղաքայինները» ֆուտբոլիստի համար «Վալյադոլիդին» վճարել են 6 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 12 հանդիպում Լա լիգայում և 1 խաղ Իսպանիայի գավաթում՝, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: