Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Կարիմ Ադեյեմին մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները մոտ են 23-ամյա գերմանացու տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության գալուն։
Բանակցությունները առաջադեմ փուլում են, ֆուտբոլիստի հավանական տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 40 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Ադեյեմին բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։