«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է BBC-ն, Նկունկուն ցանկանում է լքել «Չելսին»։ 27-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը այս պահին միայն մտածում է կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» շարունակելու մասին։
Ֆրանսիացին ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։