Չավին կարող է գլխավորել իտալական գրանդը

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կարող է ստանձնել «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ֆրանսիական L’Équipe թերթը։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը զանգահարել է Չավիին՝ նրա հետ ոչ պաշտոնական բանակցություններ սկսելու հնարավոր համագործակցության մասին։ Միաժամանակ, պնդում են, որ դեռ վաղ է խոսել «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից Տիագու Մոտտայի առաջիկա հեռացման մասին։

Հիշեցնենք, որ Մոտտան «Յուվենտուսը» ստանձնել էր անցած ամառ։ Նրա գլխավորությամբ ակումբը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 22 խաղում վաստակելով 37 միավոր։