«Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել «Նյու Յորք Սիթիի» 18-ամյա ֆուտբոլիստի հետ

«Մանչեսթեր Սիթին» ավարտել է «Նյու Յորք Սիթիի» պաշտպան Քրիստիան Մակֆարլեյնի տրանսֆերը, հաղորդում է MLS ակումբի մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ ամերիկյան ակումբը բոնուս կստանա 18-ամյա բրիտանացու վերավաճառքի դեպքում։

Ֆուտբոլիստը ամերիկյան թիմի կազմում անցկացրել է 13 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Նա երեք խաղ է անցկացրել Անգլիայի մինչև 18 տարեկանների համար։