«Բարսելոնան» բանակցություններ է վարում «Բավարիայի» ֆուտբոլիստի հետ

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, հայտնում է El Nacional-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնացիներն արդեն բանակցում են գերմանացու տրանսֆերի շուրջ։ Նշվում է նաև, որ ակումբի մարզական տնօրեն Դեկուն ձգտում է հնարավորինս շուտ պաշտոնականացնել ֆուտբոլիստի տրանսֆերը։

Այս մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt պորտալը գերմանացու արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։