«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
Մամուլում շարունակում են լուրեր պտտվել հոլանդացու հնարավոր հեռանալու մասին, նրա նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում է թե՛ եվրոպական գրանդներին, թե՛ Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչներին:
«Իմ ապագան. Ես ինձ հիանալի եմ զգում «Բարսելոնայում»։ Այս պահին ես կենտրոնացած եմ միայն ներկայի վրա: «Մնացած ամեն ինչի համար ավելի ուշ ժամանակ կգտնվի»,- ասել է 27-ամյա ֆուտբոլիստը «Վալենսիայի» դեմ 7:1 հաշվով հաղթանակից հետո տված հարցազրույցում: