«Բարսելոնայի» կանանց թիմը նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը

Այսօր կայացավ Իսպանիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթի հանդիպումը։ Գավաթի համար պայքարում հանդիպեցին երկու հեղինակավոր թիմերը՝ «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։

Ցավոք, խաղը մրցակցային չէր։ Արդեն առաջին խաղակեսում «կապտանռնագույնները» երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը և շատ ծանր դրության մեջ դրեցին մադրիդյան թիմին։ Ընդմիջումից հետո կատալոնացիները եւս երկու գոլ խփեցին ու 5-0 հաշվով հաղթանակ տարան Սուպերգավաթի եզրափակչում։

«Բարսելոնայի» կանանց թիմը նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։