«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է փոփոխություններ կատարել տրանսֆերների և ֆուտբոլիստների հետ պայմանագրերի երկարաձգման մասին իր քաղաքականության մեջ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբն այլևս չի զեկուցի ֆուտբոլիստների պայմանագրերում նշված գնման կետերի չափերի մասին։ Այս մոտեցումն արդեն կիրառվել է պաշտպաններ Ռոնալդ Արաուխոյի և Ժերար Մարտինի հետ պայմանագրերը երկարաձգելիս։
«Բարսելոնայի» ճամբարում կարծում են, որ կարիք չկա նման տեղեկատվություն տրամադրել շուկային՝ համարելով, որ եթե ինչ-որ մեկն ուզում է իմանալ այդ մասին, կարող է անմիջապես կապ հաստատել ակումբի հետ։
Սակայն հավանականություն կա, որ այս տեղեկությունը կարող է տրամադրել այն ֆուտբոլիստը, ում նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում այլ թիմեր։