«Լիվերպուլը» սկսել է հետաքրքրվել Մյունխենի «Բավարիայի» 29-ամյա կիսապաշտպան Յոզուա Կիմիխով: Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը կարծում է, որ գերմանացի ֆուտբոլիստը կարող է օգնել թիմին իր փորձի ու հմտությունների շնորհիվ։
«Լիվերպուլին» գրավում է նաև այն, որ Կիմիխի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ, ուստի հնարավորություն կա նրան անվճար գնելու։
Այս մրցաշրջանում Կիմիխը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։