Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն դառնում է Մադրիդի «Ռեալի» առաջատարը։
Ըստ Relevo-ի՝ հարձակվողը սկսել է վայելել թիմակիցների վստահությունը և հեղինակություն ձեռք բերել հանդերձարանում։ Բացի այդ, 25-ամյա ֆուտբոլիստը որոշել է հրաժարվել անձնական մարզիչների ծառայություններից։ Մբապպեն այսպիսով ցույց է տալիս, որ լիովին վստահում է «Ռեալի» անձնակազմին։
Հիշեցնենք, որ Մբապպեն մադրիդյան գրանդի շարքերը համալրել է 2024 թվականի ամռանը՝ ՊՍԺ-ից տեղափոխվելով ազատ գործակալի կարգավիճակով։ Իսպանական Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 19 խաղում դարձել է 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։