«Ինտեր Մայամիի» համասեփականատեր և Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալուց հետո արգենտինացու ծրագրերի մասին։
«Ես կցանկանայի, որ Մեսսին կարիերան ավարտելուց հետո ապրեր Մայամիում, բայց Լեոն ինձ ասաց, որ մտածում է միայն «Կամպ Նոուի» մոտ ապրելու մասին։ Չկա ֆուտբոլիստ, ով սիրում է «Բարսելոնան» այնքան, որքան նա։ Դուք կարող եք տեսնել «Բարսելոնայի» տարբերանշանը նրա ոտքի և նույնիսկ ջրի շշի վրա», – Բեքհեմի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» թիմին միացել է 2023 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։