«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է «քաղաքայինների» նորեկի՝ հարձակվող Օմար Մարմուշի նորամուտի մասին Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի 23-րդ տուրի՝ Լոնդոնի «Չելսիի» հետ խաղում (3։1)։ Խաղը կայացել է Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում։
«Կարծում եմ, որ առաջին խաղակեսում դուք կարող եք տեսնել, որ նա ինչ-որ յուրահատուկ բան ուներ։ Այդ պատճառով նրան գնեց «Մանչեսթեր Սիթին»։ Նա արագ տեղավորվեց թիմում, և մեզ համար գլխավորը նրան հնարավորինս արագ ճանաչելն է, քանի որ մեզ շատ կարևոր հանդիպումներ են սպասվում։
Գլխավորը նրա մեջ վստահություն սերմանելն է։ Նա մեզ համար ֆանտաստիկ ֆուտբոլիստ կլինի։ Հաճելի է ծանոթանալ նոր մարդկանց հետ և, իհարկե, լավ ֆուտբոլիստների հետ խաղալ, դա այն է, ինչ դու ես ուզում։ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում նա ֆանտաստիկ անցկացրեց մրցաշրջանի առաջին կեսը։ Հուսով եմ, որ նա նման մրցաշրջանի երկրորդ կես կունենա մեզ համար,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։